Բժիշկը նախազգուշացնում է գլխացավի դեպքում ցավազրկողներ օգտագործելու վտանգների մասին
Աշխարհում
11:28 08/04/2021
Աշխարհ

Բժիշկը նախազգուշացնում է գլխացավի դեպքում ցավազրկողներ օգտագործելու վտանգների մասին

Դեղերի միջոցով գլխացավը հաղթահարելու փորձերը կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Նման կարծիք է հայտնել բարձրագույն կատեգորիայի բժիշկ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասնագետի խոսքով, ցանկացած դեղամիջոցի ընդունում պետք է բխի գլխացավի պատճառնից: Դա կարող է լինել արյան բարձր ճնշումը, գերլարումը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական, կամ անոթային անևրիզման: Իսկ մասնագիտացված բուժման բացակայությունը սպառնում է լուրջ բարդություններ առաջացնել:

«Եթե մարդն առաջին անգամ է նման ցավ ունենում, ապա պետք է բժշկի դիմել. երբեմն գլխացավը լուրջ հիվանդությունների ախտանշան է», - բացատրել է Բեզիմյանին:

Ավելի վաղ նյարդաբան Ալեքսանդր Բուդիկը խոսել էր հանկարծակի գլխապտույտի վտանգի մասին: Նա բացատրել էր, որ եթե դա ուղեկցվում է ջերմությամբ, գլխացավով, փսխումներով, ձեռքերի կամ ոտքերի դողով, ապա պետք է հրատապ այցելել մասնագետի:

Placeholder
Բժիշկը նախազգուշացնում է գլխացավի դեպքում ցավազրկողներ օգտագործելու վտանգների մասին