Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
12:08 08/04/2021
Հայաստան

Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի. Ժաննա Անդրեասյան

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման հմար հատկացված ֆինանսական միջոցները 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացնելու նախագծի համար հիմք է ծառայել գիտության ոլորտի զարգացման վերաբերյալ շարունակական խորհրդակցությունները»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա զեկուցեց ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեին բյուջեի վերաբաշխման միջոցով գումար հատկացնելու մասին նախագիծը:

Ժաննա Անդրեասյանըի խոսքով՝ գումարն ուղղվելու է երկու ոլորտի, որոնցից  առաջինը ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերն են, որին հատկացվելու է 1 մլրդ 31 մլն դրամ և գիտահետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը:

Նրա խոսքով՝ առաջինն ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար ժամանակակից և կարևորագույն նշանակության սարքավորումների ձեռքբերմանը և դրանցով աշխատող անձնակազմի վերապատրաստմանը:

«114 մլն 400 հազար դրամը ԳԱԱ համակարգի սրաքավորումների վերազինմանն ուղված միջոցներ են»,-հայտնեց փոխնախարարը և պարզաբանեց, որ այն ուղղվելու է սուպերհամակարգչի տեղափոխման և տեղադրման ծախսերին, այն նոր սարքավորումներով ապահովելուն և աշխատանքները կազմակերպելուն:

ԿԳՄՍ փախնախարարը հայտնեց, որ թեմատիկ գիտական հետազոտություններին ուղղվելու են 1 մլրդ  638 մլն դրամ, որի շրջանակներում ֆինանսավորվող ծևագրերը ունեն 2 տարի ժամկետ և հաստավում են գիտական փորձաքննությունների արդյունքում, որոնց համար սահմանված են միջազգային բարձր մակարդակի վերջնարդյունքների ապահավման պահանջ:

Ըստ փախնախարարի այդ գումարներով կիրականացվի նաև գիտական խմբերի մեկնարկային ծրագրերի ֆինանսավորում, որով խթանելու են բարձր արդյունավետությանբ երիտասարդ գիտնականներին՝ մինչև 3 տարի ժամկետով 8 լրացուցիչ ծրագիրի միջոցով:

«Գիտաշխատողների շրջանում 40 տոկոսը 60 և ավելի տարիք ունի և սերնդափոխության խնդիր կա»,- հիմնավորելով երիտասարդ գիտնականների ծրագրերի ֆինանսավորումը՝ հայտնեց Ժաննա Անդրեասյանը:

Նա հավաստիացրեց, որ գումարի մի մասն էլ կուղղվի առաջատար գիտաշխատողների ֆինանսավորման մրցութային ծրագրին, որի շրջանակներում նախատեսված է 50 դրամաշնորհ՝ մինչև 5 տարի ժամկետով:
 
«Կարևոր են երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերը, որնք առանցքային նշանակություն ունեն հանրապետության պաշտպանունակության և անվտանգության մակարդակի բարձրացման համար»,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրեց, որ  այդ նպատակով կլինի 10 ծրագիր՝ 2 տարի ժամկետով, և դրանք տրամադրվելու են ռազմական ուղղվածության հետազոտական թեմաներին՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ:
 

Placeholder