08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
Առողջություն
11:39 08/04/2021
ԼՂՀ

08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք

Արցախում ապրիլի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  4936  քաղաքացու հետազոտություն, որից  640-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2524 դեպք: Կատարվել է 22 384 թեստավորում:

 

Placeholder
08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք