Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում ոսկե և բրոնզե մեդալները նվաճեցին հայ ծանրորդները:
Մասնավորապես, Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ ահա այս քաշային կարգում մեր մյուս ծանրորդը՝ Անդրանիկ Կարապետյանը, գրանցեց 365 կգ արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Նշենք, որ առաջնությունն ընթանում է Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի 99-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 ծանրորդներ։