Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում գազատարի վնասված հատվածի վերականգնման անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Շուշի քաղաքի մերձակայքում սահմանազատման գծի մոտ գազատարի վնասված հատվածի վերականգնման ժամանակ ապահովել են աշխատանքների անվտանգությունը:
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորները ուսումնասիրել են խողովակի վնասված հատված տանող ճանապարհի վրա պայթուցիկների առկայությունը: Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները վերանորոգման ծառայության ներկայացուցիչներին ուղեկցեցել են վթարի վայր և ապահովել վերականգնման աշխատանքների անվտանգ անցկացումը:
Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից Արցախ տեղափոխված մարդասիրական օգնության առաքումը Ասկերանի շրջանի Խանացախ գյուղ: Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմանդամ ընտանիքներին, ներքին տեղահանվածներին և գաղթականներին հանձնել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, կերակուր պատրաստելու գազայրիչներ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
Ընտանիքներին օգնություն բաշխելուց բացի, ախտորոշման և հիվանդների ընդունելության և բուժման կազմակերպման համար առաջնային ախտորոշիչ հավաքածուներ՝արյան ճնշման մոնիտորներ, սրտի կուրսի մոնիտորներ, արյան գլյուկոզայի չափիչներ, ջերմաչափեր և բժշկական սարքավորումների այլ սարքեր են փոխանցվել բուժկետերում և հիվանդանոց: