Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով
Աշխարհում
14:46 08/04/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով

Բրիտանիան ունի ավելին, քան բավարար է Pfizer և Moderna պատվաստանյութեր՝ պատվաստելու բոլոր մինչև 30 տարեկաններին, և որոշում առաջարկել նրանց այլընտրանք AstraZeneca-ին, որ պատվաստումների արագությունը չդանդաղի։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, գրում է The Sun-ը։

Առողջապահության նախարարը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան դեռ «ուղու վրա է»՝ հասնելու իր նպատակին՝ հուլիսի վերջին բոլոր մեծահասակներին առաջարկելու պատվաստում։

Նախարարի խոսքով, Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության երեկվա որոշումը՝ ավելի երիտասարդ մարդկանց առաջարկել պատվաստանյութի ընտրություն՝ բրիտանաշվեդական  AstraZeneca-ի «շատ հազվադեպ» թրոմբոզի պատճառով, պետք է մարդկանց վստահություն հաղորդի Բրիտանիայի «համաշխարհային կարգի» անվտանգության կանոնակարգի նկատմամբ:

Հենքոկը նշել է, որ  նման կողմնակի էֆեկտ ունենալու ռիսկը միլիոնից չորսն է, ինչը նույնն է, ինչ երկար հեռավորության վրա թռիչքի ժամանակ մահանալը:

Հենքոկն ասել է, ավելի քան 10 միլիոն  մարդ մինչև 30 տարեկան է, որից 1.6 միլիոնն պատվաստվել է առաջին դեղաչափով, և Բրիտանիան Pfizer և Moderna պատվաստանյութերով կարող է պատվաստել  18-ից 29 տարեկան մնացած բոլոր 8,5 միլիոն մարդկանց:
 

Placeholder
Մեծ Բրիտանիան 30 տարեկանից ցածր քաղաքացիներին կպատվաստի Pfizer և Moderna պատվաստանյութերով