Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Զարիֆ
Քաղաքական
13:35 08/04/2021
Տարածաշրջան

Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը գտնվում է Կենտրոնական Ասիա շրջագայության մեջ, մեկ անգամ ևս ասել է, որ Իրանի համար հարևան երկրները միշտ առաջնային են եղել:

«Ղազախստանում իմ տարածաշրջանային շրջագայության երրորդ փուլում, որտեղ ես բովանդակային և բեղմնավոր հանդիպումներ եմ ունեցել նախագահ Տոկաևի և ԱԳ նախարար Թիլեուբերդիի հետ: Մեր երկու երկրները կիսում են տարածաշրջանային կայունության և գլոբալ միջուկային զինաթափման բազմաթիվ նպատակներ», - հանդիպումից հետո թվիթերում գրել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը:

Իրանի արտգործնախարար Զարիֆը այնուհետ մեկ անգամ ևս կրկնել է, որ «ինչպես միշտ, մեր հարևանները մեր առաջնահերթությունն են»:

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Զարիֆն արդեն այցելել է Ուզբեկստան և Ղրղզստան՝ հանդիպել երկու երկրների նախագահների և արտգործնախարարների հետ: Թուրքմենստանը նրա հաջորդ այցելության վայրն է։

Placeholder
Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Զարիֆ