ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
Իրավունք
14:19 09/04/2021
Հայաստան

ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել

Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը է: Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքեր և պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, սակայն այդպես էլ նրանց որևէ մեկը չի մոտեցել՝ պատասխանելու իրենց հարցերին:

Ոստիկանական մեծ ուժեր է հավաքված ՊՆ մոտ: Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի էլ ավելի շատ քաղաքացիներ չմոտենան մուտքերին: 

«Խնդրում ենք, աղերսում ենք ենք մեր երեխաներին օգնեք: Ո՞վ կարող է օգնել, ղեկավարության մեջ հայ կա՞: Մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում: Ով  մեր երեխաներին օգնի, մենք նրա կողքին կանգնած կլինենք»,- ասում է ծնողներից մեկը:

Placeholder
ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել