Մարտին Վարդազարյանը գրում է նոր երաժշտություն «Քաջ Նազար» ներկայացման համար
Մշակույթ
13:04 09/04/2021
Հայաստան

Մարտին Վարդազարյանը գրում է նոր երաժշտություն «Քաջ Նազար» ներկայացման համար

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հունվար-փետրվարին արդեն հանդես է եկել 3 առաջնախաղով, այժմ աշխատում են ևս չորս ներկայացումների վրա: Ասուլիսում ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

Նա հայտնեց, որ այժմ աշխատանքներ են ընթանում  Ռաձինսկու. «Ներոն և Սենեկա» ներկայացման ուղղութամբ, բեմադրական աշխատանքներն իրակացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, Չեպմեն-Փրֆմենի «Բանալի երկուսի համար» ներկայացման փորձերն են ընթանում, բեմադրությունն իրականացնում է Անուշ Սարգսյանը, կարծում է՝ ամռանը կամ աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին:

Թատրոնի տնօրենն ասաց, որ արդեն սկսվել են Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» մանկական ներկայացման փորձեր, հրավիրել են Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանին, մեկ-երկու ամսում կունենան առաջնախաղ:

«Մարտին Վարդազարյանը գրում է նոր երաժշտություն Դերենիկ Դեմիրճյանի  «Քաջ Նազար» ներկայացման համար: Դեռևս 20-30 տարի առաջ Վարդազարյանի երաժշտությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց «Քաջ Նազար» ներկայացումը, բայց այս անգամ Վարդազարյանը գրում է այլ երաժշտություն, կլինի նոր բեմադրություն: Կարծում եմ, քանի որ շատ աշխատատար է՝ 100-ից ավելի մասնակիցներ են լինեու, դերասանական կազմ, երգչախումբ, մենակատարներ, բալետային խումբ, նվագախումբ, մինչև տարեվերջ կհանձնեն հանդիսատեսի դատին»,- ասաց Կ. Շահնազարյանը:

Նա նշեց, որ պատրաստում են նաև մյուզիքլային ներկայացում. համաշխարհային 19 մյուզիքլներից հատվածներ են ձուլում մեկ ներկայացման մեջ:

Նա հայտնեց, որ 2020 թվականին նախատեսում էին թատրոնում բացել նոր՝  Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահ, բայց համավարակի հետ կապված հետաձգվեց, կաշխատեն առաջիկայում բացել սրահը:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նաև նշեց, որ կարևորում են թատերական ներկայացումներով մարզերում հանդես գալը, մասնավորապես ամռանը նախատեսում են լինել Սյունիքի մարզի քաղաքներում, նաև սահմանամերձ այլ քաղաքներում և գյուղերում:
Placeholder