09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
Առողջություն
11:49 09/04/2021
ԼՂՀ

09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք

Արցախում ապրիլի 8-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  4970  քաղաքացու հետազոտություն, որից  648-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2532 դեպք: Կատարվել  է  22 418 թեստավորում:

 

Placeholder
09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք