08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները
Տարածաշրջան
09:01 09/04/2021
Հայաստան

08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները

Ջրականի շրջանում ապրիլի 8-ին Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Placeholder
08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները