Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
Քաղաքական
14:28 09/04/2021
Հայաստան

Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը պրովոկացիա է որակել հայ գերիների վերադարձի վերաբերյալ երեկ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվությունը։

«Սուտ պրովոկացիա է։ Հարցրեք նրանց։ Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,-ասել է նա «Հրապարակ»-ի հետ զրույցում։

Մուրադովն ասել է, որ ինքն Ադրբեջանում եղել է սովարական աշխատանքային այցով։

Հարցին, թե ռուս գեներալան այսօր հանդիպելո՞ւ է Փաշինյանի հետ, Մուրադովն ասել է՝ չի մեկնաբանում։

Placeholder
Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը