Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ
Քաղաքական
19:50 09/04/2021
Հայաստան

Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ

Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Placeholder
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ