10.04.2021 թ. Մեկ օրում կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:35 10/04/2021
Հայաստան

10.04.2021 թ. Մեկ օրում կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել

Ապրիլի 9-ի ընթացքում կատարվել է 4829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք:

«Ունենք 1020 առողջացած և 23 մահվան դեպք»,- հայտնում են ԱՆ-ից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է:

Համավարակից ի վեր Հայաստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, մահացել է կորոնավիրուսով 4 672 հիվանդ։

Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն` առողջացած, 3720-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 899290 թեստավորում:


 

 

Placeholder
10.04.2021 թ. Մեկ օրում կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել