Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
Քաղաքական
11:29 10/04/2021
Հայաստան

Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին  ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ,  սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ... Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ...

Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն»,  լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...

Հ.Գ.- 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու  վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը , տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կողծ խաղաղասեր, ընդունակ է հանուն  իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության...»։

Placeholder
Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը