Այսօր և վաղը Երևանում սպասվում է քամու ուժգնացում
Օրվա թեմա
10:35 10/04/2021
Հայաստան

Այսօր և վաղը Երևանում սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում ապրիլի  10-11-ը, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 10-11-ը, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Ըստ ԱԻՆ կանխատեսումների, այսօր ցերեկը Երևանում կգրանցվի ++22-+24, իսկ ապրիլի 14-ին այն կհասնի +13-+15-ի։

Placeholder
Այսօր և վաղը Երևանում սպասվում է քամու ուժգնացում