ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Կրթություն, գիտություն
17:32 10/04/2021
Հայաստան

ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի գործող ռեկտորին ու ավելացրել.

«Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգված» է Տնտեսագիտական համալսարանում կատարվող բազմակի ապօրինություններով, որոնք այլևս անհնար է կոծկել, և առաջարկում է դրանք վերացնել: Ապօրինությունների արձանագրումը, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է, սակայն մի աննշան հանգամանք դեռ շփոթել են. «մտահոգվելը», «խորապես մտահոգվելը» ու «կոչ անելը»… Դա ԵԱՀԿ-ն էր, ԿԳՄՍ-ն չէր: Իսկ ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվելու» փոխարեն ՀՀ օրենսդրությամբ այժմ ՊԱՐՏԱՎՈՐ է կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել, որովհետև՝

«ՊՈԱԿ-ի գործադիր մարմինը (ռեկտորը) կրում է պատասխանատվություն օրենքների պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար» (ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, հոդված 15): Իսկ օրենքների պահանջների չկատարումն արդեն հստակ արձանագրված է:

Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն հսկայական վնասի մասին, որն օրենքի խախտումների և մրցույթի բացակայության հետևանքով պատճառվել է աշխատանքից զրկված արժանի դասախոսներին և, ամենակարևորը, ուսանողներին, որոնք 2 տարի զրկվել են մրցույթի արդյունքում ընտրված դասախոսներից. այդ հարցով համապատասխան մարմիններն են զբաղվում»։



Placeholder