Հայաստանցի ծանրորդները՝ Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն
Սպորտ
13:44 10/04/2021
Հայաստան

Հայաստանցի ծանրորդները՝ Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում  մեդալների համար պայքարի մեջ են մտել Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 165 կգ, այնուհեըտ 171 կգ, սակայն չի բարձրացրել 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրել է 205 կգ, այնուհետ,  209 կգ, սակայն չի բարձրացրել 212 կգ: Հրում վարժությունում  նա դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցել է 380 կգ արդյունք և դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահել է 171 կգ, 176 կգ, բայց չի պոկել 178 կգ: Այս ձևում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահել է 209 կգ, այնուհետ 214 կգ: Նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցել է արդյունք 390 կգ արդյունք և նվաճել ոսկե մեդալ:

Placeholder
Հայաստանցի ծանրորդները՝ Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն