Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Աշխարհում
16:55 10/04/2021
Աշխարհ

Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը

Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: «Daily Mail»-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, կարող է դժվարություններ ունենալ սահմանը հատելիս, քանի որ նա ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և պարտավոր է անցնել պարտադիր հնգօրյա կարանտին:

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը մահացել է ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին, Վինձորի ամրոցում: Հունիսին նա կդառնար 100 տարեկան:

Փետրվարի 16-ին բրիտանական թագուհու ամուսինը հոսպիտալացվել է: Մեկ ամիս անց նա սրտի հաջող վիրահատությունից հետո հեռացել էր Էդվարդ VII հիվանդանոցից:

Եղիսաբեթ Երկրորդը սուգ էր հայտարարել: Այն կարող է երկարացվել մինչև 10 օր՝ ամբողջ Մեծ Բրիտանիայի և 30 օր՝ թագավորական ընտանիքի համար: Ավանդույթի համաձայն, Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի անդամներից պահանջվում է կրել մուգ գույնի կամ սև հագուստ:

Placeholder
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը