Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Առողջություն
12:51 11/04/2021
Հայաստան

Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ դարձավ հայագետ-տոմարագետ, ամբողջ էությամբ հայ և իմ լավ բարեկամ Գրիգոր Բրուտյանը։

Նա չէր հավատում կորոնավիրուսի գոյությանը։ Խնդրում եմ բոլորիդ՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, հետևեք ձեր առողջությանը։ Այս համավարակը մեզանից արդեն իսկ խլել է շատ թանկ մարդկանց։ Երկրի բարձիթողի վիճակում գոնե ինքնապաշտպանության մեխանիզմն աշխատեցրե՛ք։

Տխուր եմ շատ․․․․ ափսոս, բազում ծրագրեր ունեինք․․․

ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»։

Placeholder