Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է
Իրավունք
10:29 12/04/2021
Հայաստան

Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է

ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհավորում եմ դատական համակարգի անկախության հարցերով մտահոգված դատավոր գործընկերներիս: Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է:

Քաղաքական իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փոփոխությունները միտված են՝ «վերահսկողության» դաշտ բերելու ոչ կոնֆորմիստ դատավորներին, որի արդյունքում փաստացի կվերացվի դատավորի անկախության օբյեկտիվ սահմանադրական իրավունքը և կխարխլվի մարդու՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:

Շնորհակալություն հայ իրավաբան գիտնականներին (Գ. Դանիելյանին, Գ. Ղազինյանին և մյուսներին)  իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելու և որոշումների կայացման վրա ազդելու համար:

Սպասնեք ՍԴ-ի որոշմանը»։

ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ...

Опубликовано Artur Ghambaryan Воскресенье, 11 апреля 2021 г.

 

Placeholder
Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է