Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը
Տարածաշրջան
10:15 12/04/2021
Տարածաշրջան

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, փոխանցում  է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի»,- ասել է կենտրոնի ղեկավարը:

Ըստ Ամիրան Գամկրելիձեի, վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան խնջույքներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների, Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Նշվում է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել են AstrZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
 

Placeholder
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը