12.04.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:13 12/04/2021
Հայաստան

12.04.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել

Ապրիլի 11-ին կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք:

«Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք»,- նշում են Առողջապահության նախարարությունից։

Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 953 է:

Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 4 706 հիվանդ է մահացել։

Placeholder
12.04.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել