Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերիների վերադարձը ռուսական կողմի համար առաջնահերթությունների թվում է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
«Գերիների վերադարձի մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Այն առաջանհերթություններից է և ՌԴ ղեկավարության, և մեր խաղաղապահ զորակազմի համար։ Աշխատանքները շարունակվում են»,- այս մասին այսօր ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով գերիների վերադարձի մասին տեղեկությանը, որը, սակայն, տեղի չունեցավ։
Կոպիրկինը վստահություն հայտնեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակելու է այս ուղղությամբ աշխատել։
Հարցին, որ Ադրբեջանը հայտարարում է՝ ռազմագերիների հարցը լուծված է, նման հարց չկա, ինչպիսին է ռուսական կողմի դիրքորոշումը, Կոպիրկինն ասաց, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները, կրկնելով, որ աշխատանքները շարունակվում են և ռուսական կողմի համար այն առաջնահերթությունների թվում է։
Հարց հնչեցվեց Ադրբեջանի կողմից Արցախում պրովոկացիաների, գյուղերի ուղղությամբ կրակոցների մասին, սակայն Կոպիրկինը ասաց, որ ինքը ՌԴ դեսպանն է Հայաստանում։
Կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման հետ կապված դեսպանը նշեց, որ հարցը քննարկվում է պրոֆիլային կառույցների կողմից։
«Մի խմբաքանակ արդեն առաքվել է, կարծում եմ, աշխատանքները շարունակվելու են։ Դատելով այն տեղեկատվությունից, որ մենք բոլորս ունենք, հարցը քննարկվել է նաև մեր ղեկավարների հանդիպմանը (Պուտին-Փաշինյան –խմբ․)»,- ասաց Կոպիրկինը։