Արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունները
Օրվա թեմա
14:23 12/04/2021
Աշխարհ

Արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունները

Մահից առաջ Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, երեք խնդրանքով է դիմել ավագ որդուն՝ Չարլզին: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում կատարելով արքայական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին:

Նրա խոսքով՝ Լոնդոնի հիվանդանոցի պատերի ներքո Էդինբուրգի դուքսը խնդրել է որդուն իր մահից հետո հոգ տանել թագուհու մասին, ինչպես նաև ղեկավարել բրիտանական թագավորական ընտանիքը, և ասել է, թե ինչ ուղղությամբ այն տանել հաջորդ տարիներին։ Զրույցի ավարտին արքայազն Ֆիլիպը ցանկացել է տուն գնալ և կյանքի վերջին օրերն անցկացնել հայրենի Ուինձորի ամրոցում:

Euronews-ի հաղորդմամբ, Էդինգբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ նեղ ընտանեկան շրջանում: Հուղարկավորության արարողությունը կղեկավարի բրիտանական գահաժառանգ, արքայազն Չարլզը՝ որդիների՝ Ուիլյամի ու Հարրիի հետ: Վերջինս Կալիֆոռնիայից արդեն ժամանել է Լոնդոն:

Ինչպես հաղորդվում է, արքայազն Հարրին անմիջապես գնացել է Քենսինգտոնյան պալատ (որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ), որտեղ նա կանցկացնի կարանտինը: Նրա կինը՝ Մեգան Մարքլը, չի մասնակցելու հուղարկավորությանը, քանի որ գտնվում է հղիության վերջին շրջանում:

Արքայազն Չարլզի կրտսեր որդին՝ Հարրին, Մեծ Բրիտանիա է վերադարձել առաջին անգամ՝ 2020 թ-ի մարտից ի վեր, երբ նա և իր կինը հրաժարվեցին թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից: Ուղիղ մեկ տարի անց լույս տեսավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի խնդրահարույց հարցազրույցը, որը ստվեր գցեց Բրիտանիայի թագավորական ընտանիքի վրա:

Placeholder
Արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունները