Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները
Սպորտ
12:21 12/04/2021
Հայաստան

Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները

Այսօր կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի UEFA eEURO 2021 մրցաշարի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները:

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկված է որակավորման E խմբում Սերբիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մալթայի հավաքականների հետ միասին:

Առաջին շրջանի արդյունքներով կիբերֆուտբոլի Հայաստանի  հավաքականը խմբում երկրորդ տեղում է:

UEFA eEURO 2021 մրցաշարի եզրափակիչ փուլ են անցնելու խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը կմասնակցեն անցումային խաղերի:

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2021-ի հուլիսին՝ Լոնդոնում:

Placeholder