Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանադան շուտով կարող է թույլատրել 12-15 տարեկան երեխաներին պատվաստել Pfizer-ով
Կանադայի Առողջապահության նախարարությունը շուտով կարող է հաստատել 12-15 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Pfizer ամերիկյան ընկերության կողմից արտադրված դեղամիջոց օգտագործելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Կանադայում սկսվել է բնակչության պատվաստումը: Այս պահին երկրում առկա են Pfizer, Moderna, Johnson & Johnson և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը: Պատվաստվել է 7,1 միլիոն մարդ (բնակչության 18,9% -ը):
Pfizer պատվաստանյութը ներկայումս Կանադայում թույլատրվում է 16 տարեկան կամ ավելի բարձր տարիքի անձանց համար: Միայն մեծահասակները կարող են պատվաստվել կորոնավիրուսի համար երկրում հաստատված այլ դեղամիջոցներով ևս։