Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս
Իրավունք
12:54 13/04/2021
Հայաստան

Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վերադարձրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի  համակարգիչը։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս ու հեռախոսս։

Գլխավոր դատախազությունը բավարարեց բողոքս և հարուցեց քրեական գործ իմ դեմ սուտ մատնության փաստով։

Առանձին շնորհակալություն փաստաբանիս, իմ համառ սկզբունքայնության հարցում ինձ սատարելու ու աջակից լինելու համար»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով խուզարկությունների ժամանակ տարել էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն ու հեռախոսը։

Placeholder
Անժելա Էլիբեգովա. ԱԱԾն վերջապես վերադարձրեց համակարգիչս