ՍԴ որոշումը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին
Իրավունք
15:00 13/04/2021
Հայաստան

ՍԴ որոշումը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը: 

2020-ի դեկտեմբերի վերջին «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին», որն ընդունվել էր:  Նրան այդ պաշտոնից հեռացրել էին «ժեխ» բառը գործածելու համար։

«Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է»,- դեռ այն ժամանակ գրել էր Նաիրա Զոհրաբյանը։

 

Placeholder
ՍԴ որոշումը՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին