«Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով
Օրվա մամուլ
09:41 13/04/2021
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական հուժկու շոուներ բեմադրել և ապօրինի ծագում ունեցող որոշ գույքեր վերադարձնել պետությանը՝ բավարարելով պողոսներին և ցույց տալով, թե թալանված գումարների վերադարձի ժամանակն է։ Այդ նպատակով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամիսների ընդմիջումից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել և կքննարկվի այսօր մեկնարկելիք խորհրդարանի քառօրյա նիստերին։

Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ առաջարկվում է նշված գործերի քննությունը ոչ թե սովորական դատարաններով քննել, այլ՝ հակակոռուպցիոն։ Պատերազմից երկու օր առաջ՝ անցած տարվա սեպտեմբերի 25-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունը, և ամիսներ շարունակ այն օրակարգ չէր բերվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով