Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել
Իրավունք
15:51 13/04/2021
Հայաստան

Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը  ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու կարծւք հայտնել, որ  քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, հաճոյանալը:

Աթանեսյանը մանրամասնում է, որ քննիչի հանցավոր արարքի մասին Ա.Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան:

Ի վերջո քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով:

«Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ:

Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար»,-գրել է փաստաբանը։

2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ...

Опубликовано Tigran Atanesyan Вторник, 13 апреля 2021 г.
Placeholder
Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել