Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան
Քաղաքական
17:40 13/04/2021
Հայաստան

Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան

«Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ այնպիսի մտքեր է բարբաջել, որոնք տեղավորվում են հետևյալի մեջ՝  Զանգեզուրն ու Երևանը ադրբեջանական են, մյուս կողմից էլ ասել է, թե Հայաստանի նկատմամբ չունի որևէ տարածքային պրետենզիա»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը հույս հայտնեց, որ այս ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ՝ ընդամենը ստորակետ։

«Եվ մենք պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք ու պատրաստվենք հաջորդ հաղթանակին, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,- նշեց պատգամավորը։

Ըստ Միքայել Մելքումյանի, պետք է առաջ շարժվել և իմանալ՝ ինչ քայլեր իրականացնել։

«Այդ պուրակը և ոչ միայն, գուցե այն մտորումներից հետո է ստեղծվել, երբ մենք ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու մտքեր էինք արտահայտում։ Եվ մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք մեր ռազմագերիների վերադարձի համար։ Մի քանի օր հետո մենք կլինենք Ստրասբուրգում, այնտեղ շատ կոշտ ենք խոսելու, և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու, որ ԵԽ անդամ մի պետությունը մյուսի քաղաքացիներին գերի է պահում»,- նշեց նա։

Placeholder
Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան