Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
12:57 13/04/2021
Հայաստան
Գյումրիում Արման Թաթոյանը հանդիպել է գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ
Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:
Placeholder