13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Առողջություն
11:06 13/04/2021
Հայաստան

13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Առողջացել է  824 մարդ: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 955 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4730 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:


 

Placeholder
13.04.2021. Կորոնավիրուսի 726 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է