ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է գալիս
Քաղաքական
12:38 13/04/2021
Հայաստան

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է գալիս

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ Այս մասին թվիթերում գրել է Կլաարը։

«Վրաստանից մեկնում եմ Հայաստան՝ ավելի լավ պատկերացում կազմելու արևելյան սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մասին և Երևանում հանդիպումների համար»,-գրել է Տոյվո Կլաարը։

Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում էր փետրվարին, որից հետո մարտին այցով մեկնել էր Բաքու։

Հայաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել էր ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:

Placeholder
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է գալիս