Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը
Իրավունք
13:53 13/04/2021
Հայաստան

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13։00-ն։

ՀԻշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին։ Փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ  Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով հանձնել է Քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ և այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին  ներկայացրեց թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։

Բացի այդ, կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել նաև նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը, ով նույնպես այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Placeholder
Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը