ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
Կրթություն, գիտություն
15:36 14/04/2021
Հայաստան

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում

«Ստանդարտ իրավիճակ չէ։ Համալսարանի համար ոչ ցանկալի իրավիճակ է։  Խնդիրը պետք է լուծում ստանա։ Սա որևէ լավ տեղ չի տանելու»,-լրագրողների հետ զրույցում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 15-ը, որոնք նշանակված են կառավարության ու նախարարության քվոտայով, իրենց լիազորությունների դադարեցման մասին դիմումներ են ներկայացրել։

Հարցին, թե՞ ինչով է պայմանավորված դա, Գևորգյանը նշեց. «Չմեկնաբանեմ մի բան, որի պատճառներին ծանոթ չեմ»։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, ուսանողների, դասախոսների մեծ մասին չի էլ հետաքրքրում, թե ինչ է կատարվում հոգաբարձուների խորհրդում, նրանք իրենց դասն ու գործն անում են։

«Սա վերածել խոր ճգնաժամի, ճիշտ չէ։ Կա ճգնաժամ հագաբարձուների խորհրդում, բայց ոչ ամբողջ համալսարանում»,-ասաց նա։

Placeholder
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում