14.04.2021. Կորոնավիրուսի 1075 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:21 14/04/2021
Հայաստան

14.04.2021. Կորոնավիրուսի 1075 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Առողջացել է 583 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Մահվան ևս 957 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4751 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում:


 

Placeholder
14.04.2021. Կորոնավիրուսի 1075 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է