Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապաշտպանը՝ Պզոյի ձերբակալության մասին. Դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել չի կարելի
Թելեգրամի «Մեդիապորտ» ալիքը տարածել է տեսանյութ, թե ինչպես են քաղաքացիական հագուստով իրավապահները ռեստորաններից մեկում ձերբակալում քրեական հեղինակություն համարվող Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Պզո» անունով։
Այդ ընթացքում ոստիկաններից մեկը ձեռքով հարվածում է Արմեն Ղազարյանին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանյութում երևացող գործողություններում մի քանի անօրինականություն է նկատել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
««Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար... [տեսանյութը՝ Մեդիապորտի]
Մի քանի իրավական նկատառում՝
1) Ձերբակալելիս ձեռնաշղթա կարելի է կիրառել միայն եթե ձերբակալվողը կարող է վնաս հասցնել ոստիկաններին կամ փախուստի դիմել։ Այս իրավիճակում երկուսն էլ ԲԱՑԱՌՎԱԾ ԷՐ։
2) Ձեռնաշղթայված ձերբակալվածին «պառկացնել» կարելի է միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ դիմադրում էր կամ փախուստի փորձ էր կատարել։ Զուտ նվաստացման նպատակով «պառկացնել» ՉԻ ԿԱՐԵԼԻ։
3) Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ»։