Հունաստանը երիտասարդ կանանց խորհուրդ է տալիս չպատվաստվել Johnson & Johnson-ի պատվաստանյութով
Աշխարհում
12:05 14/04/2021
Աշխարհ

Հունաստանը երիտասարդ կանանց խորհուրդ է տալիս չպատվաստվել Johnson & Johnson-ի պատվաստանյութով

Johnson & Johnson-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստելիս պետք է հաշվի առնել պատվաստվողների տարիքը և սեռը։ Այս մասին ասել է Աթենքի Կապոդիստրիա համալսարանի բժշկական ֆակուլտետի համաճարակաբան Աթենա Լինուն:

Նախօրեին Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել դադարեցնել Johnson & Johnson-ի պատվաստանյութերով պատվաստումները՝ «նախազգուշական նկատառումներից ելնելով», մինչ կուսումնասիրվեն պատվաստումներից մի քանի օր անց  թրոմբոզի վեց դեպքերը և թրոմբոցիտների քանակի նվազումը:

Հաղորդվում է, որ բոլոր վեց հիվանդները 18-ից 48 տարեկան կանայք են, որոնցից մեկը մահացել է: Ավելի քան 6,8 միլիոն մարդ ԱՄՆ-ում ստացել է J&J պատվաստանյութ: Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում հայտարարել է, որ որոշում է կայացրել հետաձգել Եվրոպայում իր կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը:

Johnson & Johnson-ով պատվաստումը Հունաստանում սկսվում է ապրիլի 19-ից: Այսօր Հունաստանը կստանա պատվաստանյութի 33,600 չափաբաժին:

«Պետք է հաշվի առնել պատվաստված մարդկանց տարիքը և սեռը, քանի որ սա (թրոմբոզը), կարծես, կապված է հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործելու հետ», - ՌԻԱ Նովոստիին ասել է պրոֆեսոր Լինուն:

Նրա կարծիքով, Հունաստանում պետք է վերանայվի այս պատվաստանյութի օգտագործումը:

«Սա մտահոգիչ է, պատվաստումների կոմիտեն պետք է վերանայի իր կարծիքը», - ասել է նա:

Placeholder