Հիշեցում՝ ի պատասխան Փաշինյանի. Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին
Քաղաքական
15:43 14/04/2021
Հայաստան

Հիշեցում՝ ի պատասխան Փաշինյանի. Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի մասին հայտարարություններին.

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը.

«Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»»։

Հիշեցնենք, որ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: «Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ.  մեջբերում՝ «հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտ: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
 

Placeholder