14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
Առողջություն
11:32 14/04/2021
ԼՂՀ

14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք

Արցախում ապրիլի 13-ին կատարվել է 133 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5351 քաղաքացու հետազոտություն, որից 687-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2571 դեպք: Կատարվել է 22 806 թեստավորում:

Placeholder
14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք