Բրյուսելը ցանկանում է՝ ԵՄ պատվաստման անձնագրերը պատրաստ լինեն ամռան սկզբին
Քաղաքական
12:40 14/04/2021
Աշխարհ

Բրյուսելը ցանկանում է՝ ԵՄ պատվաստման անձնագրերը պատրաստ լինեն ամռան սկզբին

Բրյուսելը ցանկանում է, որ պատվաստման անձնագրերը ԵՄ տարածքում գործեն հունիսի վերջին: Փորձնական սխեմաները կգործարկվեն այդ ամսվա սկզբին՝ նպատակ ունենալով ամբողջ համակարգը գործարկել մինչև հունիսի 21-ը: Այս մասին, Euronews-ի հաղորդմամբ, եվրախորհրդարանականներին ասել է արդարադատության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:

Եվրահանձնաժողովը ցանկանում էր, որ այսպես կոչված Թվային կանաչ սերտիֆիկատները լիարժեք գործարկվեն մինչև մայիսի վերջ, քանի որ որոշ անդամ երկրներ ավելի շատ կախված են զբոսաշրջությունից, ինչպիսիք են Հունաստանը և Իսպանիան։ Բայց առայժմ այդ թիրախը հանվել է:

«Դա հրատապ է: Իհարկե, մենք ցանկանում ենք պատրաստ լինել մինչ ամառ: Հունիսի վերջին մենք ուզում ենք պատրաստ լինել կանոնակարգին», - ասել է Ռեյնդերսը։

Ռեյնդերսը նաև շեշտել է, որ Թվային կանաչ վկայականը պարզապես պատվաստման պարզ անձնագիր չէ: Առաջարկությունը կարգավորում է ոչ միայն ապահովագրության ստուգումը և պատվաստումների վկայականի ընդունումը, այլև թեստավորման վկայականն ու նաև վկայական, եթե մարդը վարակվել ու լավացել է COVID-19-ից։
 

Placeholder
Բրյուսելը ցանկանում է՝ ԵՄ պատվաստման անձնագրերը պատրաստ լինեն ամռան սկզբին