Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ համաձայնագրերը. Լուկաշենկո
Քաղաքական
16:17 14/04/2021
Տարածաշրջան

Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ համաձայնագրերը. Լուկաշենկո

Պաշտոնական Մինսկն ամբողջությամբ պաշտպանում է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է BelTA-ն։

«Մենք անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում տևական խաղաղության հիմք», - ասել է Լուկաշենկոն։

Բացի այդ, Բելառուսի նախագահը շեշտել է, որ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները տեղափոխվել են երկկողմ տնտեսական համագործակցության նոր մակարդակ:
 

Placeholder
Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ համաձայնագրերը. Լուկաշենկո