Մատվիենկոն հորդորում է պահպանել փխրուն խաղաղությունը ԼՂ հակամարտության գոտում
Քաղաքական
15:48 15/04/2021
Տարածաշրջան

Մատվիենկոն հորդորում է պահպանել փխրուն խաղաղությունը ԼՂ հակամարտության գոտում

ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից և սատարել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: Այս մասին գրում է Tass-ը։

«Հիմա գլխավորը` զերծ մնալ ցանկացած կոշտ հայտարարություններից, աջակցել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը, և շարժվել դեպի վերջնական կարգավորում և լարվածության վերացում տարածաշրջանում», - ասել է Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

«Դա պետք է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլ նաև Ռուսաստանին, տարածաշրջանային բոլոր պետություններին է դա պետք», - ավելացրել է նա:

Դաշնության խորհրդի նախագահը կարևորել է Ռուսաստանի խաղաղապահների դերը:

«Մեր խաղաղապահները ոչ միայն իրականացնում են իրենց առաքելությունը, այլ նաև աջակցություն են ցուցաբերում, ապահովում փախստականների վերադարձի անվտանգությունը երկու կողմերից, աջակցում ավերված տների, ենթակառուցվածքների վերականգնմանը, պատասխանում բոլոր խնդրանքներին», - ասել է Մատվիենկոն:

Ըստ նրա, գլխավորն այն է, որ արյունահեղությունը դադարեցվել է, երկխոսությունը տեղափոխվել է խաղաղ քաղաքական շրջանակ:

Բացի այդ, Մատվիենկոն շեշտել է, որ գերիների փոխանակման հարցն օրակարգում է:

«Ռուսաստանը սկզբում ստանձնեց բոլորին բոլորի հետ փոխանակելու դիրքը: Գործընթացը շարունակվում է: Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք», - ասել է Մատվիենկոն:
 

Placeholder
Մատվիենկոն հորդորում է պահպանել փխրուն խաղաղությունը ԼՂ հակամարտության գոտում