Կոտայքում Մերսեդես» վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, երկուսը մահացել են
Իրավունք
11:39 15/04/2021
Հայաստան

Կոտայքում Մերսեդես» վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, երկուսը մահացել են

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։

Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախքննություն։

Placeholder
Կոտայքում Մերսեդես» վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, երկուսը մահացել են