Ռուբեն Մելիքյան. «Ախռանայի» պետի տեղակալը գրավոր դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան
Իրավունք
15:40 15/04/2021
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. «Ախռանայի» պետի տեղակալը գրավոր դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Իկրայի գործով» այսօրվա դատական նիստը պարզապես սենսացիոն էր։

Հայաստանում թուրքերի գերագույն գլխավոր սպասարկուի «ախռանայի» պետի տեղակալը ոչ միայն որպես վկա չէր ներկայացել դատական նիստին, այլև գրավոր ձևով դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան։ Կրկնում եմ, գրավոր (!) ձևով դատարանին զգուշացրել էր ԻՐԵՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆՉԵԼ։

Սա բացարձակ լկտիություն է և Դատարանի ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Վախենում ե՞ք գալ դատարան ու դռնբաց դատական նիստում պատասխանել մեր հարցերին»։
 

Placeholder
Ռուբեն Մելիքյան. «Ախռանայի» պետի տեղակալը գրավոր դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան