Ուրալում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է զոհվել
Իրավունք
10:37 15/04/2021
Աշխարհ

Ուրալում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է զոհվել

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սվերդլովսկի մարզի Բիզովո գյուղում գտնվող մասնավոր տան հրդեհի տեսանյութ, որտեղ երեխաներ էին զոհվել: Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Կադրերը ցույց են տալիս բոցավառվող շենք, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայության աշխատանքը:

Տունը հրդեհվել է տեղական ժամանակով 1.45-ին: Երբ փրկարարները ժամանել են, շենքն ամբողջությամբ հրդեհվել էր, տանիքը՝ փլվել: Մինչ նրանց ժամանումը երկու մեծահասակ և երկու երեխա կարողացել էին դուրս գալ շենքից, այժմ նրանք հիվանդանոցում են:

Հրդեհը տեղայնացվել է հարյուր քառակուսի մետր տարածքում`2.20-ին, իսկ 3.01-ին հանջցվել է բաց այրումը: Ավելի ուշ ողբերգության վայրում հայտնաբերվել են հինգ երեխաների մարմինները:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ պատճառելու դեպքի առթիվ: Ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ 1957 թվականին կառուցված փայտե տունը վառարանի ջեռուցում ուներ, որը վերջերս փոխարինվեց նորով: Հրդեհի բռնկման պատճառներից է համարվում նաև էլեկտրական լարերի կարճ միացումը:

 

Placeholder
Ուրալում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է զոհվել