15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
Առողջություն
11:47 15/04/2021
ԼՂՀ

15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք

Արցախում ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2580 դեպք: Կատարվել է 22 885 թեստավորում:

 

Placeholder
15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք