Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը
Կրթություն, գիտություն
12:27 15/04/2021
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը

 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը): Այս մասին հայտնում են Աստղադիտարանից: 

Պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձև պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության և կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի անիմացիոն և մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

 Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (3-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25֊30 րոպե։

Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-23։00։

Placeholder
Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը